Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է օկուպացված Ղրիմի ճակատագիրը և պատասխանել, թե արդյոք թերակղզու ճակատագիրը քննարկվո՞ւմ է պատերազմը դադարեցնելու բանակցություններում։
Fox News-ին տված հարցազրույցում հաղորդավարը Զելենսկուն հարցրել է, թե արդյոք Ղրիմը կրկին դարձե՞լ է բանակցությունների առարկա՝ թերակղզու վրա Ուկրաինայի կողմից ուժեղացող հարձակումների ֆոնին։
Զելենսկին բացասաբար է պատասխանել հարցին. «Ցավոք, ոչ։ Կամ՝ դեռ ոչ։ Բայց տեսնենք»։
Նա ընդգծել է, որ հողը կարևոր է, բայց ամենագլխավոր արժեքը մարդն է։
«Հողը շատ կարևոր է։ Դա մեր տարածքն է։ Դա մեր պատմությունն է։ Բայց ամենակարևորը մարդկային կորուստ չունենալն է»,- ասել է Ուկրաինայի առաջնորդը։






































