Skip to main content

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանում 0.006 հա մակերեսով հողամասի նկատմամբ. Գլխավոր դատախազություն

2025 թվականի դեկտեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Նուբարաշեն 11-րդ փողոցի 16/18 հողամաս հասցեում գտնվող՝ 0.006 հա մակերեսով հողատարածքի նկատմամբ:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթին զուգահեռ՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևան քաղաքի վերոնշյալ գույքի նկատմամբ «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31