ԱՍՀ փոխնախարարը ԱՄԿ ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ–ում ոչ ֆորմալ զբաղվածության կանխարգելման հարցերը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը հանդիպում է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Հայաստանում ոչ ֆորմալ զբաղվածության կանխարգելման ուղղությամբ իրականացվող քայլերը։

Նախարարությունի NEWS.am–ին հայտնում են, որ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել «Հայաստանում ֆորմալ զբաղվածության խթանումը» թեմայով աշխատաժողովի կազմակերպման և ոչ ֆորմալ տնտեսության վերաբերյալ կատարված ուսումնասիրության համար։

ԱՄԿ-ի Գլոբալ ծրագրի տնօրեն Ֆրեդերիկ Լապեյրին նշել է, որ ուսումնասիրության արդյունքները կծառայեն ապագա օրենսդրական բարեփոխումների քննարկման հիմք՝ ընդգծելով, որ ոչ ֆորմալ զբաղվածության հիմնական բաժինը կենտրոնացած է գյուղատնտեսության և շինարարության ոլորտներում։ Այս համատեքստում կարևորվել է նաև աշխատանքային միգրանտների իրավունքների պաշտպանությունը։

Դավիթ Խաչատրյանը ներկայացրել է զբաղվածության և ժողովրդագրության ռազմավարությունների, ինչպես նաև Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար իրականացվող և մշակվող ծրագրերի ընթացքը՝ կարևորելով ԱՄԿ աջակցությունն ու հետագա համագործակցությունը։

Կողմերը վերահաստատել են համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031