Վարդաշենում թափառող շները խեղդամահ են արել քաղաքացուն պատկանող 18 ճագար

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:30-ի սահմաններում Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն թաղամասի բնակիչ Էդիկ Գալստյանը տարօրինակ ձայներ է լսում, ապա տնից դուրս է գալիս այգի, որտեղ նկատում է, որ 3 թափառական շներ վնասել են իր կողմից պահվող նապաստակների վանդակները, հաղորդում է Shamshyan.com–ը։

Շները, տեսնելով նրան, փախչում են, իսկ րոպեներ անց Է. Գալստյանը հայտնաբերում է, որ իր կողմից պահվող 20 նապաստակներից 18-ը սատկած են:

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, կայքի հետ զրույցում նա ասում էր. «Մի քանի կոպեկ էի հետ գցել ու կնոջս հետ որոշել էինք նապաստակներ պահել, շների կողմից սատկացրած նապաստակների մեծ մասը պետք է առաջիկա օրերին ծնեին, էն էլ՝ ո՞նց են կարողացել երկաթե վանդակների ճաղերը կոտրել ու 18-ին էլ խեղդել: Հիմա խնդրանքով դիմում եմ բարեգութ մարդկանց, ովքեր կարող են՝ թող օգնության ձեռք մեկնեն մեզ»:

Ընտանիքը վարձակալական հիմունքներով է բնակվում այդ տանը, խնամքին ունի 3 անչափահաս երեխա և իրենց հանապազօրյա հացը վաստակում են նապաստակներ պահելով:

Հարևաններն էլ նշում են, որ ընտանիքը համերաշխ է ու դրական է բնութագրվում:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031