Մենք կարգավորել ենք 8 պատերազմ, կկարգավորենք նաև ռուս-ուկրաինականը. Թրամփ

Մենք կարգավորել ենք ութ պատերազմ, և կկարգավորենք նաև ռուս-ուկրաինականը, հայտարարել է Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում Սուրբ Ծննդյան տոնածառի լուսավորության արարողության ժամանակ։

«Մենք ձգտում ենք համաշխարհային խաղաղության։ Մենք կարգավորում ենք պատերազմներն այնպիսի մակարդակներով, որոնք ոչ ոք երբեք չի տեսել։ Դրանցից ութը կա։ Մենք կավարտենք ևս մեկը։ Դա ռուս-ուկրաինական պատերազմն է, եթե դա հնարավոր է։ Եվ ես կարծում եմ, որ մենք ի վերջո կհասնենք դրան։ Անցած շաբաթ զոհվել է 8,000 զինվոր, իսկ անցած ամիս՝ 27,000 զինվոր։ Սրա պետք է վերջ դրվի։ Մենք շատ ենք աշխատում դրա համար», — ասել է ԱՄՆ նախագահը:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031