Դատարանում հաստատվեց, որ որևէ տվյալ, որ Արշակ Սրբազանը կատարել է իրեն վերագրվող հանցանքը, չկա. որոշումը կհրապարակվի ժամը 11:30-ին. փաստաբան

Արշակ Սրբազանի գործով որոշումը կհրապարկվի ժամը 11:30-ին, հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը:

«Տեղի ունեցավ այն, ինչ սովորաբար տեղի է ունենում նման քաղաքական գործերով: Որևէ հիմնավորում, որ Արշակ Սրբազանը կատարել է հանցանք, չկա: Կա ենթադրություն՝ հենված ինչ-որ տվայլների վրա»,- նշել է նա:

Փաստաբանի խոսքով, դատարանում հաստատվեց, որ որևէ տվյալ, որ Արշակ Սրբազանը կատարել է իրեն վերագրվող հանցանքը, չկա, այլ կա ընդամենը ենթադրություն:

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում)»,- Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031