Խորվաթիայում զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվել ընդդեմ ֆաշիզմի

Խորվաթիայում հազարավոր մարդիկ կիրակի օրը միացել են բողոքի երթերին՝ մի շարք միջադեպերից հետո, որոնք հանգեցրել են էթնիկ և քաղաքական լարվածության աճին Եվրամիության անդամ այս երկրում, հայտնում է Associated Press-ը։

Չորս խոշոր քաղաքներում, ներառյալ մայրաքաղաք Զագրեբը, կազմակերպվել են հանրահավաքներ «Միավորվենք ֆաշիզմի դեմ» կարգախոսով։ Բազմությունը վանկարկում էր «Մենք բոլորս հակաֆաշիստներ ենք»՝ խոստանալով դիմակայել աջ խմբավորումների՝ վախ սերմանելու և ընդդիմախոսներին լռեցնելու փորձերին։

Ցուցարարները նաև պահանջում էին, որ իշխանությունները դադարեցնեն ծայրահեղ աջ խմբավորումների գործունեությունը և նրանց կողմից ֆաշիստական խորհրդանիշների հաճախակի օգտագործումը։

Նոյեմբերյան ծայրահեղական գործողությունները ուղղված էին մայրաքաղաք Զագրեբում և ծովափնյա Սպլիտում էթնիկ սերբերի մշակութային միջոցառումների դեմ, ինչը սերբ-խորվաթական 1991–1995 թթ. պատերազմից տասնամյակներ անց մտահոգություն է առաջացրել էթնիկ բռնության հնարավորության վերաբերյալ։

Սևազգեստ երիտասարդները ֆաշիստական և ազգայնական կարգախոսներ էին վանկարկում ցուցասրահների մոտ, մինչև ոստիկանությունը միջամտեց և կանգնեցրեց նրանց։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031