Գերմանիայի արտգործնախարարը չհայտարարված այցով ժամանել է Կիև

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը չհայտարարված այցով ժամանել է Կիև՝ Ուկրաինային աջակցություն հայտնելու համար, հայտնում է Գերմանիայի ԱԳՆ-ն։

«Հաշվի առնելով ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև առկա փակուղային իրավիճակը, բացարձակապես կարևոր է, որ մենք՝ եվրոպացիներս, ցույց տանք, որ մենք անվերապահորեն Ուկրաինայի կողքին ենք և աջակցում ենք նրան հենց հիմա: Եվ այդ պատճառով ես այսօր եկել եմ Ուկրաինա», — ասել է Բերբոքը:

Նա նշել է, որ Գերմանիայի հաջորդ կառավարությունը նույնպես կշարունակի աջակցել Ուկրաինային։

«Այսօր մենք Ուկրաինային տրամադրում ենք ևս 130 միլիոն եվրո մարդասիրական օգնություն և կայունացման համար միջոցներ»,- հավելել է նա։

Բերբոքի այցի մասին նախապես չի հայտարարվել անվտանգության նկատառումներից ելնելով, հաղորդում է DPA գործակալությունը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031