Ուսումնասիրվում են Գյումրու և Փարաքարի ընտրությունների վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումները․ ՄԻՊ

Մարտի 30-ին՝ Գյումրի և Փարաքար համայնքներում տեղի ունեցող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատում է վաղ առավոտից։

Հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Շուրջօրյա գործում է նաև թեժ գիծը, որով քաղաքացիներին տրամադրվում է իրավական խորհրդատվություն:

Առանձին ուսումնասիրության են ենթարկվում զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները։

Ընտրական իրավունքի իրացման կամ ընտրական խախտումների վերաբերյալ բողոքները կարող եք ներկայացնել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ՝ շուրջօրյա անվճար գործող թեժ գծի հետևյալ հեռախոսահամարներով՝ 116 կամ (096) 116 100:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031