Արմավիրի մարզում ՎԱԶ 2106-ը վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնին

Մարտի 28-ին վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։30-ի սահմանում ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենան Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի 76 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 70-ամյա Խաչիկ Խ․-ին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031