Ուժգին երկրաշարժ Մյանմարում, զոհերի, վիրավորների մասին ճշգրիտ տվյալներ դեռ չկան. (տեսանյութ)

Մյանմարում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. 12 րոպե անց հաջորդած հետցնցումը գնահատվել է 6,4 բալլ։

Երկրաշարժի էպիկենտրոնն, ըստ հաղորդումների, Սագաինգ քաղաքից հյուսիս-արևմուտք է։

Լրատվամիջոցները հայտնում են Մյանմարում ավերածությունների մասին։

Երկրաշարժը զգացվել է նաև Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում, սոցցանցերում անավարտ երկնաքերի փլուզման տեսանյութ է տարածվում։

Զոհերի, վիրավորների մասին ճշգրիտ տվյալներ դեռևս չեն հաղորդվում։

Տեսանյութը  Tvnews.am-ի տելեգրամյան  ալիքում:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031