Հուսանք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կլինի խաղաղության այնպիսի պայմանագիր, որն ընդունելի կլինի երկու կողմերի համար էլ. Վրաստանի ԱԳ նախարար

Հայաստանը մեր լավագույն 10 գործընկերների ցանկում է, ինչը շատ կարևոր է մեզ համար: Այս մասին ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարների մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին:

«Այսօր մենք քննարկել ենք մի շարք թեմաներ՝ համագործակցության հետ կապված: Մենք արդեն իսկ ունենք ընդլայնված հարաբերությունների քննարկման ոլորտ, բայց էլ ավելի խորացնելու տեղեր ունենք: Անշուշտ, մենք նաև քննարկել ենք տարածաշրջանում ընթացող գործընթացները, խոսել ենք խաղաղության ու կայունության մասին: Վրաստանը շարունակում է նվիրված մնալ կայուն խաղաղության անցնելու ցանկությանը: Պատրաստակամ ենք անել այն ամենը, ինչ կարող ենք անել՝ հասնելու այս նպատակին ու վստահ լինելու, որ մեր տարածաշրջանը կայուն է, խաղաղ ու բարգավաճ: Հուսանք, որ խաղաղության պայմանագիրը Հայաստանի ու Ադրբեջանի միջև կամփոփվի այնպիսի դրույթներով, որ այն ձեռնտու կլինի երկու կողմերին էլ: Միայն սա կարող է հիմք հանդիսանալ այս տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար»,- ասաց Բոճորիշվիլին:

Վրաստանի նախարարը նշեց, որ երկուստեք մանրամասն քննարկել են տարածաշրջանում ընթացող գործընթացները և ընդգծել, որ պատրաստ են ավելի ինտենսիվացնել ջանքերը երկկողմանի ընդունելի նախագծեր հաստատելու համար:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031