Դոնալդ Թրամփը «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության ազգային համակարգ ստեղծելու մասին հրամանագիր է ստորագրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի մշակման մասին։ Նա Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթին հանձնարարել է 60 օրվա ընթացքում ներկայացնել հակահրթիռային պաշտպանության նորագույն համակարգի նախագիծը և տեղակայման ծրագիրը:

Թրամփը կարծում է, որ վերջին 40 տարվա ընթացքում ավելացել է հաջորդ սերնդի ռազմավարական սպառազինության, ներառյալ բալիստիկ, հիպերձայնային և թևավոր հրթիռների կիրառման սպառնալիքը։

«Խաղաղությունն ուժի միջոցով խթանելու համար Միացյալ Նահանգները պետք է պաշտպանի իր քաղաքացիներին՝ տեղակայելով հաջորդ սերնդի հակահրթիռային պաշտպանության վահան», — ընդգծել է նա՝ հավելելով, որ համակարգը նաև պետք է պաշտպանի կարևոր ենթակառուցվածքը ցանկացած արտաքին հարձակումից:

Դոնալդ Թրամփը անցյալ շաբաթ հայտարարել էր ԱՄՆ-ում «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման մասին։ Նա խոստացել էր, որ համակարգն ամբողջությամբ լինելու է ամերիկյան արտադրության:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031