Դրդում են նրան, որ թաքուն պահենք. քաղաքացիները բողոքի ակցիա են անում կառավարության դիմաց

Այսօրվա դրությամբ ամեն ինչ այս կառավարությունն անում է, որ փակվի փոքր և միջին բիզնեսը, ու դա նրան հաջողվում է:

Այս մասին կառավարության դիմաց հայտարարեց բողոքի ակցիայի մասնակցիներից մեկը: Նա նշեց, որ մարդիկ վախենում են դուրս գան բողոքեն, քանի որ գիտեն, որ սա բռնատիրական երկիր է և ոչ մի ժողովրդավարություն էլ չկա:

«Հիմա նայեք, այստեղ այդքան դժգոհող մարդ չկա, որքան ոստիկան: Ես զարմանում եմ՝ 5 հոգի մարդ լինի, այստեղ 150 հոգի ոստիկան կգա: Ասում են՝ մեր պառլամենտն ընտրել է ժողովուրդը, հիմա էստեղ ժողովուրդ է հավաքվել, կապ չունի, 5 հոգի էլ լինի, իրենք պարտավոր են գան հարցնեն՝ ի՞նչ նպատակ ունեք»,- ասաց նա:

Վերջինս նշեց, որ իրենք այստեղ են, որովհետև չեն ցանկանում որ ՓՄՁ-ները վերացնեն Հայաստանից, որի ներկայացուցիչներն իրենք են:

«Ուրեմն ի՞նչ է կատարվում. օրինակ՝ ես վաճառում եմ մեկ հատ կոշիկ, ու այն արժե 11 հազար, բայց ես գնել եմ այն 9,500 դրամ, ու ես չեմ վերցրել դակումենտ ու պետք է մուծեմ տասը տոկոսի չափով, բայց ի՞նչ է ստացվում: Ես եկամուտ ստացել եմ 1,500 դրամից, ոչ թե 9,500 դրամից, բայց ինձնից բռնագանձում են 11,000 դրամ: Եթե կարծում են՝ ճիշտ չեմ բացատրում, ուրեմն պարտավոր են բոլորիս հատ-հատ բացատրեն՝ ինչ է կատարվում»,- ասաց նա:

Ակցիայի մասնակիցներից մի կին լրագրողների հետ զրույցում նշեց, որ անհատ ձեռներեց է, զբաղվում է հագուստի բինեսով. «Իրենց մոտ ամեն ինչ երեւում է, թե ես ինչ ունեմ, մեքենա ունեմ, տուն ունեմ, բայց մեր անձնական բանկային հաշվարկների մեջ մտնելու իրավունք չունեն: Ասենք, իմ աղջիկը Եվրոպայից եկել է եւ իր հետ բերել է 10 հազար եվրո, ես դրա 20 տոկոսն ինչու պետք է տամ պետությանը: Դրդում են նրան, որ թաքուն պահենք:

Այնպես չէ, որ շատ սպասելիքներ ունենք կառավարությունից, բայց կփորձենք սպասելիք ունենալ, տեսնենք՝ ինչքան են հայ ազգին սիրում»:

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728