Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա և օգնել՝ 22 քաղաքացու. ՓԾ

Հունվարի 18-19-ը ՆԳՆ ՓԾ Արագածոտնի, Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։

Մասնավորապես՝ Աբովյան, Հրազդան քաղաքներում, Քաղսի, Ֆանտան գյուղերում, Ճարճակիս-Մելիքգյուղ և Քուչակ Եղիպատրուշ ավտոճանապարհներին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա և 22 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031