ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԵՄ անդամ երկրների 22 դեսպանի, ներկայացրել իրականացվող աշխատանքները

Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալող Եվրոպական միության դիտորդական առաքելությունը՝ ղեկավար Մարկուս Ռիտերի գլխավորությամբ, հունվարի 17-ին հյուրընկալել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ 22 պետության դեսպաններին, նրանց ներկայացրել առաքելության գործունեության վերջին զարգացումները։

Այս մասին նշված է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

«Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը պատիվ է ունեցել հյուրընկալել Հայաստանում հավատարմագրված ԵՄ 22 անդամ երկրի դեսպանների և նրանց ներկայացնել առաքելության գործողությունների, մանդատի և ծրագրերի վերաբերյալ վերջին զարգացումները»,-նշել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը՝  շնորհակալություն հայտնելով անդամ երկրներին նրանց հաստատուն աջակցության և շարունակական ներդրման համար:

Ավելի վաղ, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին հայտնել էր, որ հունվարի 17-ին եվրոպական երկրների դեսպանների հետ այցելելու են Վայոց ձորի մարզ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930