Skip to main content

Մոսկվայից եւ Երևանից Սարատով թռիչքները վերուղղորդվել են պահեստային օդանավակայաններ. ԶԼՄ

Մոսկվայից եւ Երեւանից Սարատով թռիչքները վերուղղորդվել են Սամարայի եւ Վոլգոգրադի պահեստային օդանավակայաններ «Ռոսավիացիայի» մտցրած ժամանակավոր սահմանափակումների պատճառով, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել են Սարատովի «Գագարին» օդանավակայանում։

Ավելի վաղ «Ռոսավիացիան» տեղեկացրել էր, որ Սարատովի օդանավակայանում մտցվել են ժամանակավոր սահմանափակումներ՝ քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգության ապահովման համար։

«Գագարին» օդանավակայան մեկնող Մոսկվայից («Աերոֆլոտ)» եւ Երեւանից (Shirak Avia) ավիաչվերթները վերուղղորդվել են Սամարայի եւ Վոլգոգրադի պահեստային օդանավակայաններ»,- տեղեկացրել է գործակալության զրուցակիցը։

Օդանավակայանում ուղեւորների հետ աշխատում են ավիաընկերությունների ներկայացուցիչները եւ օդանավակայանի աշխատակիցները։ Մեկնման եւ ժամանման ժամանակի մասին ակտուալ տվյալները տեղադրվում են օնլայն-վահանակին, ինչպես նաեւ օդանավակայանի կայքում։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930