Ես չեմ զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է. Դմիտրի Մեդվեդև

Չեմ բացառում, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին կոշտ հայտարարություններից հետո հիշի Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:

«Չեմ զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է։ Կամ մեկ այլ տարբերակ՝ հայ առաջնորդների՝ Եվրամիության հետ «նշանվելու» մտադրության լույսի ներքո։ Կարելի է ուղղակիորեն դիմել ԵՄ-ին, այնտեղ սիրում են փողով ու զենքով օգնել դրախտի թեկնածուներին», — նշել է Անվտանգության խորհրդի փոխնախագահը ։

Ալիևը հայտարարել էր, որ «հայկական անկախ պետությունն, ըստ էության, ֆաշիստական պետություն է, և որ ֆաշիզմը պետք է ոչնչացվի»:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031