Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը կհանդիպի Փաշինյանի և Ալիևի հետ. ԻՌՆԱ

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը, հարավկովկասյան տարածաշրջանի երկրների հետ քաղաքական-անվտանգային հարաբերությունների ամրապնդման նպատակով, ադրբեջանական կողմի հրավերով մեկնել է Բաքու:

Հայտնի է, որ նա հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Ըստ ԻՌՆԱ գործակալության՝ Ահմադիանն այնուհետև այցելելու է Հայաստան և հանդիպելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ինչպես նշում է աղբյուրը, այս ուղևորության նպատակներից են երկկողմ հարաբերությունների ամրապնդումը քաղաքական, անվտանգության, պաշտպանության և տնտեսական ոլորտներում, ինչպես նաև խորհրդատվությունը էներգետիկայի, միջանցքների և հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության հետ կապված հարցերում փոխգործակցության ավելացման նպատակով։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930