Հայաստանի ՊՆ-ն հերքում է կրակոցների մասին Բաքվի հաղորդագրությունը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է կրակոցներ արձակելու մասին ադրբեջանական կողմի հաղորդագրությունը։

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր հունվարի 5-ին՝ ժամը 22։00-22։10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը», — նշում է ՀՀ ռազմական գերատեսչությունը։

ՊՆ-ն նաև հիշեցրել է, որ Երևանն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031