Եթե մարդը անընդհատ հրաժարվի առաջարկվող աշխատանքից, նպաստի համակարգից դուրս կհանենք. նախարար

Մենք նպաստի համակարգում որեւէ սահմանափակում չունեցող շուրջ 30 հազար աշխատունակ մարդ ունենք: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Կառավարության նիստում հայտարարեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Այսինքն այդ մարդիկ այսօր գտնվելով նպաստի համակարգում չունեն հաշմանդամություն, օրինակ, իրենց խնամառության տակ չկան մարդիկ, որոնց խնամքը կխոչնդոտեր, որ իրենք արդյունավետ ներգրավվեն աշխատանքային շուկա:Հիմա մենք դրանց համար կոնկրետ անապահովության գնահատման համակարգով առաջարկելու ենք տարբեր զբաղվածության ծրագրեր: Եվ եթե աշխատունակ մարդը շարունակելու է մերժել աշխատանքի առաջարկը, մենք սկսելու ենք վերագրումներ իրականացնել:

Մենք համարում ենք, որ եթե մարդը չի աշխատում եւ շարունակաբար հրաժարվում է աշխատելու առաջարկից, մենք կելնենք այն կանխավարկածից, որ այդ ընտանիքում առնվազն պարենային զամբյուղի արժեքի չափով եկամուտ կա, եւ ամեն ամիս կբարձրացնենք այդ վերագրումը 10 հազար դրամով, մինչեւ սպառողական զամբյուղի արժեքի չափ եւ այդ դեպքում կարող ենք նրան ասել՝ համակարգից դուրս ես գալիս:

Բայց քանի որ վարքագծային ավանդույթ կար ձեւավորված, միանգամից կտրուկ դուրս չենք հանի, եթե մարդը կորոշի աշխատել: Մենք որոշակի ժամանակ կպահենք տրվող պետական աջակցությունը: Կհետեւենք նրա կայուն զբաղվածությանը, նոր համակարգից դուրս կհանենք»,- հայտարարեց նա:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031