Շիրակում եղբայրը վեճի ժամանակ դանակով հարվածել է եղբորը. 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Դեկտեմբերի 22-ին, ժամը 19.15-ին, ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Գյումրի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «Որովայնի առաջնային պատի վերք, թափանցում հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Գյումրիի բնակիչ 34-ամյա երիտասարդ:

Ոստիկանությունից հայտնում են, որ ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու:

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջեցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 18-ի սահմաններում տանը անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 34-ամյա երիտասարդին սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է 28-ամյա եղբայրը:

Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930