«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին (տեսանյութ)

Տարեվերջին անցկացվող «Ազգային ընտրանի» ամենամյա մրցանակաբաշխությունը մեկ հարկի տակ է համախմբել մարդկանց, որոնցից յուրաքանչյուրն իր ոլորտում աշխատասիրությամբ, անմնացորդ նվիրումով մեծ ներդրում է ունեցել պետության կայացման գործում։

«Հարյուրամյակի կին գործարար» անվանակարգում պարգևատրվել է «Մուլտի Ագրո» գիտաարտադրական կենտրոնի գլխավոր տնօրեն, Ֆերմերների ազգային միության նախագահ, Մեղվաբույծների ազգային ֆեդերացիայի նախագահ, գործարար Ռոզա Ծառուկյանը։

«Ես երջանիկ եմ, որ 92 տարեկան հասակում դարձյալ արժանացել եմ պարգևատրման: «Մուլտի Ագրո» գիտաարտադրական կենտրոնը եղել է, կա ու կմնա: Ունենք բավականին գյուղատնտեսկն այգիներ, որոնք նախաձեռնել է իմ որդին մեր հիմնադրամի միջոցներով:

Եթե ես էլ չլինեմ, «Մուլտի Ագրո» գիտաարտադրական կենտրոնը եղել է, կա ու կմնա: Իմ ժառանգները շարունակելու են իմ գեղեցիկ աշխատանքը»,- ասել է Ռոզա Ծառուկյանը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930