Լիլիթ Մակունցն ու Պատրիկ Ֆալոնը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հեռանկարները

Դեկտեմբերի 17-ին դեսպան Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Պատրիկ Ֆալոնի հետ (հանրապետական, Տեխաս)։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Քննարկվել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային այլ գործընթացներ։ Երկուստեք կարևորվել է ԱՄՆ և ՀՀ միջև հարաբերությունների է՛լ ավելի խորացման անհրաժեշտությունը։

Ի պատասխան դեսպանի առաջարկի՝ կոնգրեսականը պատրաստակամություն է հայտնել միանալ ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբին։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031