Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքի տրանսպորտային համակարգին՝ նշելով, թե որոշ երթուղիներ գերծանրաբեռնված են։
«Կան թաղամասեր, որտեղ իրավիճակը նույնիսկ վատացել է, մասնավորապես, Նորագավիթում, և մեր հետագա քայլերը պետք է լինեն ծայրահեղ ծանր գծերի հարցերը լուծելը»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ 171 ավտոբուսների փոխարինման ծրագիր ունեն. «Կան թաղամասեր, որտեղ խնդիրը սուր է կանգնած, և այդ խնդիրը լուծելու հետ կապված մենք պետք է մի փոքր ավելի ջանք գործադրենք։ Հանրային տրանսպորտում հոսքը պետք է ավելանա, և մենք պատշաճ մակարդակի ծառայություն պետք է մատուցենք։ 171 ավտոբուսը, վստահորեն, այդ հարցում մեզ օգնելու է, 15 նոր տրոլեյբուսը, վստահորեն, մեզ օգնելու է, մյուս տարվա 15 նոր տրոլեյբուսը վստահորեն մեզ օգնելու է, բայց դեռ ունենք կոնկրետ հարցեր, որ պետք է լուծում ստանան»։
Նա հիշեցրել է, որ հունվարի 1-ից անցում է կատարվելու նոր տոմսային համակարգին.
«Մինչ այդ մենք պետք է պատրաստ լինենք տոմսային պրոդուկտների ծառայությունից օգտվելու հնարավորությունն ստեղծելուն»։