Օլիմպիական չեմպիոն, Մոսկվայի «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանը «Ռուսաստանի հայերի միության» կողմից պարգևատրվել է «Ժողովրդի հպարտություն» անվանակարգում «Համաձայնություն 2024» մրցանակով, հայտնում է Матч ТВ-ն՝ հղում անելով հասարակական կազմակերպության ներկայացուցչին։
Նիկիտա Սիմոնյանը հոկտեմբերի 12-ին նշում էր իր 98-ամյակը։
«Ռուսաստանի հայերի միության» ներկայացուցիչը «Матч ТВ»-ին պատմել է, որ մրցանակի հանդիսավոր հանձման արարողության ընթացքում Սիմոնյանի հասցեին հնչել են բազմաթիվ ջերմ ու բարի խոսքեր։ Նա նշել է, որ լեգենդար ֆուտբոլիստը, ով ծնվելիս ստացել էր Մկրտիչ անունը, օրինակ է բոլոր հայերի համար։
«Սպարտակի» կազմում Սիմոնյանը խփել է ռեկորդային 160 գոլ, դարձել է ԽՍՀՄ քառակի չեմպիոն, երկու անգամ նվաճել երկրի գավաթը։ Որպես մարզիչ՝ Սիմոնյանը երկու անգամ «Սպարտակին» հասցրել է ԽՍՀՄ չեմպիոնության և երեք անգամ հաղթել գավաթում։ «Արարատի» հետ 1973 թվականին նա հաղթել է ԽՍՀՄ առաջնությունն ու գավաթը։
1956 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն է ԽՍՀՄ հավաքականի կազմում։ Ներկայումս Սիմոնյանը զբաղեցնում է Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահի պաշտոնը։