Երևանում տրանսպորտային ուղևորափոխադրման սակագների փոփոխությունը երկրում գնաճի վրա կարող է ունենալ մինչև 0.5 տոկոս ազդեցություն:
Այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
«Մենք ակնկալում ենք, որ մաքսիմալ ազդեցությունը, որ կարող է մյուս տարվա ընթացքում տեսնենք տրանսպորտի գների փոփոխության հետևանքով, մինչ 0.5 տոկոսն է»,-ասաց Գալստյանը:
Երևանի ավագանու ընդունած որոշման համաձայն՝ 2025 թվականի հունվարի 1-ից կգործեն հասարակական տրանսպորտի ուղեվարձի նոր սակագներ: Ըստ փոփոխության՝ չի գործելու 100 դրամ սակագինը, առաջարկվելու են տոմսայն փաթեթներ՝ օրինակ ամսական, տարեկան: Սահմանված են նաև որոշակի արտոնություններ: