Էդուարդ Սպերցյանը ռուսական լիգայի առաջին հատվածի լավագույն ֆուտբոլիստների շարքում է

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Կրասնոդար»-ի ավագ Էդուարդ Սպերցյանն ընդգրկվել է ռուսական Պրեմիեր լիգայի առաջին հատվածի 10 լավագույն ֆուտբոլիստների շարքում:

Opta-ն կազմել է Պրեմիեր լիգայի լավագույնների 10-յակը, որտեղ ընդգրկվել են Էսեկիել Բարկոն («Սպարտակ»), Մանֆրեդ Ուգալդեն, Մաքսիմ Օսիպենկոն, Ալեքսեյ Բատրակովը («Լոկոմոտիվ»), Դուգլաս Սանթոսը («Զենիթ»), Կլաուդինյոն («Զենիթ»), Իվան Օբլյակովը (ԲԿՄԱ), Էդուարդ Սպերցյանը («Կրասնոդար»), Իգոր Դիվեևը (ԲԿՄԱ), Ստեֆան Լոնչարը («Ակրոն»): 

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության աշնանային հատվածից հետո «Կրասնոդար»-ը և «Զենիթ»-ն ունեն հավասար` 39-ական միավոր: Մրցաշրջանի երկրորդ հատվածը կմեկնարկի 2025 թվականի մարտին:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930