ՀՀ-ն արդեն 6 տարի հետևողական պայքար է մղում՝ «0 հանդուրժողականություն կոռուպցիայի հանդեպ» գաղափարով. Գալյան

Դեկտեմբերի 9-ը Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է։ Այս առիթով ամփոփվել է Արդարադատության նախարարության նախաձեռնած հակակոռուպցիոն մեկամսյա արշավը։

«Կոռուպցիայի դեմ պայքարի մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները» խորագրով համաժողովում Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը իր ուղերձն է հղել համաժողովի մասնակիցներին։ Նա շնորհավորել է մասնակիցներին Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ և նշել, որ շուրջ վեց տարի է մեր պետությունը հետևողական պայքար է մղել կոռուպցիայի դեմ ՝ ունենալով «0 հանդուրժողականություն կոռուպցիայի հանդեպ» գաղափարը։

Նա նշել է, որ այս վեց տարիների ընթացքում հաջողվել է ձևավորել ինստիտուտներ, որոնք այս կամ այն ուղղությամբ պատասխանատու են կոռուպցիայի դեմ պայքարի համար, մասնավորապես մեր պետությունում արդեն գործում է հակակոռուպցիոն կոմիտեն, հատուկ ստորաբաժանում դատախազության կազմում և գործում է հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանը։

Նախարարն ընդգծել է այն կարևոր փաստը, որ մեր երկիրն այլևս այն երկրների շարքում չէ, որոնք չունեն կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգեր։

Իր ուղերձում նախարարը շեշտել է, որ այս համաժողովը յուրահատուկ հարթակ է՝ քննարկելու կոռուպցիայի դեմ պայքարում գրանցած հաջողությունները և , իհարկե, անդրադառնալու բացթողումներին։ Այս առումով, ըստ նախարարի, առաջիկա տարիներին պետք է մեծ ջանքեր ներդնել՝ էլ ավելի արդյունավետ պայքար իրականացնելու գործում։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031