Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները վաղը կհանդիպեն Դոհայում

Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանը, Աբբաս Արաղչին և Սերգեյ Լավրովը շաբաթ օրը կհանդիպեն Դոհայում՝ քննարկելու Սիրիայում ապստամբների կայծակնային առաջխաղացումը, Reuters-ի փոխանցմամբ, այսօր հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։

Սիրիացի ապստամբները մարտադաշտում իրենց ամենամեծ առաջխաղացումն են ունեցել 13 տարի առաջ քաղաքացիական պատերազմի սկսվելուց ի վեր:

Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը պարբերաբար բանակցություններ են վարել Սիրիայի ապագայի վերաբերյալ եռակողմ ձևաչափով:

Մինչ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան աջակցում է քաղաքական և զինված ընդդիմությանը, Ռուսաստանը և Իրանն աջակցում են Ասադին։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031