Մակրոնը շտապ նոր վարչապետ է փնտրում՝ կառավարությանն անվստահություն հայտնելուց հետո

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպումներ է անցկացրել համախոհների և բարձրաստիճան քաղաքական գործիչների հետ՝ փորձելով արագ նոր վարչապետ նշանակել խորհրդարանում վարչապետ Միշել Բառնիեի կառավարությանն անվստահություն հայտնելուց հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Նշվում է, որ ըստ ֆրանսիական լրատվամիջոցների՝ Ֆրանսուա Բայրուն, որի անունը հաճախ են նշում ֆրանսիական լրատվամիջոցները՝ որպես Բառնիեի հավանական իրավահաջորդ, պետք է ճաշեր Մակրոնի հետ։ Բայրուն կենտրոնամետ քաղաքական գործիչ է և Մակրոնի մտերիմ համախոհներից է։ Լրատվամիջոցները շրջանառում են նաև պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկոռնյուի անունը, սակայն նրա և Մակրոնի հանդիպման մասին որևէ լուր չի եղել։

Reuters-ի երեք աղբյուրները հայտնել են, որ Մակրոնը մտադիր է վարչապետին փոխարինող գտնել շատ արագ, նախքան դեկտեմբերի 7-ին Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացումը, որին ներկա է գտնվելու նաև ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031