ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ Հայաստանից փաստաթուղթ չենք ստացել․ Լավրով

ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ Հայաստանից փաստաթուղթ չենք ստացել։ Հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով է Փաշինյանի հայտարարությունը, թե «մենք մեզ արդեն համարում ենք ՀԱՊԿ-ից դուրս»։

«Մենք լսում ենք այս խոսակցությունները։ ՀՀ վարչապետը շատ է խոսել և քննարկել այդ թեման։ Մենք որևէ մեկին որևէ բան չենք պարտադրում։ Համոզված ենք, որ Հայաստանի անվտանգության շահերից է բխում միության անդամ լինելն առավելագույնս օգտագործելը»,- ասել է նա Մալթայում մամուլի ասուլիսին։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031