Հայաստանը «պետք» է բանակցություններ սկսի «արևմտյան ադրբեջանական» համայնքի հետ. Ալիև

Հայաստանը «պետք» է բանակցություններ սկսի, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանական» համայնքի հետ և գործնական քայլեր ձեռնարկի նրանց հիմնարար իրավունքները վերականգնելու համար. նման պնդմամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Բացի այդ, Հայաստանը պետք է թույլ տա ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության այցը և համագործակցի այս ոլորտում՝ վերահսկելու «մեր ժողովրդին պատկանող պատմամշակութային ժառանգության» (չակերտները՝ խմբ․) ոչնչացման և աղավաղման հետ կապված իրավիճակը»,- ասել է նա:

Նշենք, որ Բաքվում անցկացվում է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի 2-րդ միջազգային համաժողովը՝ «Վերադարձի իրավունք. արդարության ապահովում Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների համար» թեմայով։ «Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ Բաքուն նկատի ունի ՀՀ ինքնիշխան տարածքը:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031