Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել Ադրբեջանի օգտին լրտեսության համար, դատապարտվել 18 տարվա ազատազրկման. «Ազատություն»

Դատարանը Սարգիս Գալստյանին մեղավոր է ճանաչել Ադրբեջանի օգտին լրտեսության համար և դատապարտել 18 տարվա ազատազրկման։ Գլխավոր դատախազությունից այլ մանրամասներ չհաղորդեցին։

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը «Ազատությանը» փոխանցեց՝ վճիռը բողոքարկելու են վերաքննիչ ատյան։

Դատարանն այսօր երեկոյան է հրապարակել վճիռը։

Գարնանը Արցախից Հայաստան տեղափոխված և անմիջապես կալանավորված Սարգիս Գալստյանը մեղադրանքը չի ընդունում, թեև ինքնախոստովանական ցուցմունք էր տվել, թե Ադրբեջանի օգտին լրտեսություն է արել, ապա հրաժարվել ցուցմունքից։

Փաստաբան Կոչուբաևն ավելի վաղ «Ազատությանն» ասել էր, թե պաշտպանյալը ինքնախոստովանական ցուցմունք տվել է իրավապահների սպառնալիքների ներքո։ Քննչական կոմիտեից, սակայն, հերքել էին սպառնալիքների ներքո ցուցմունք տալը։

Մեղադրանքը վերաբերում է 44-օրյա պատերազմի օրերից մինչև Արցախի հայաթափման շրջանին։

Արցախի հայաթափումից հետո Գալստյանն ու կինը ևս կես տարի մնացել էին Ստեփանակերտում, հետո որոշել տեղափոխվել։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031