ՄՊՀ-ն հորդորում է ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի գովազդներ ստացած քաղաքացիներին դիմել հանձնաժողով

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթներ է հարուցել ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ:

Պատճատը օգտատեր չհանդիսացող անձանց և օգտատերերին գովազդային հաղորդագրություններ ուղարկելու առնչությամբ անբարեխիղճ մրցակցության, այդ թվում՝ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առերևույթ առկայության հիմքն է:

«Այսպիսով, ակնկալելով քաղաքացիների աջակցությունը՝ հորդորում ենք դիմել Մրցակցության պաշտպանության հանձնաժողով բոլոր այն քաղաքացիներին, որոնք չհանդիսանալով GOODWIN-ի, ADJARABET-ի, VBET-ի և TOTOGAMING-ի օգտատեր՝ ստանում են գովազդային բնույթի հաղորդագրություններ sms, viber, whatsapp, էլ. փոստ և այլն ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի վերաբերյալ։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը երաշխավորում է տեղեկատվություն տրամադրող անձի գաղտնիությունը։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ կարող եք կապ հաստատել հետևյալ կոնտակտային տվյալներով՝

Հասցե՝ ՀՀ, 0010, ք. Երևան, Տիգրան Մեծի 4

Հեռ.` +(37460)830-840

Էլ. փոստ՝ [email protected]

Անբարեխիղճ մրցակցության վերահսկողության վարչություն՝

Հեռ.` (+374 60) 830-840 (ներքին հեռախոսահամար՝ 238)

Անբարեխիղճ մրցակցության վերահսկողության վարչություն՝

Հեռ.` (+374 60) 830-840 (ներքին հեռախոսահամար՝ 238)»,- փոխանցում են հանձնաժողովից։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031