Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է պաշտոնյաների ազատումներին

ՀՀ վարչապետ Նիկոլ ՓաշինյանըԿկառավարության այսօրվա նիստի մեկնարկին անդրադարձել է կադրային փոփոխություններին։

«Մեր նախորդ նիստից ի վեր կադրային որոշակի իրադարձություններ են տեղի ունեցել»,- ասաց վարչապետը՝ շնորհակալություն հայտնելով աշխատանքից ազատված պաշտոնյաներին ու շնորհավորելով նորանշանակ նախարարներին։

«Խոսքը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի, ԲԴԽ նախծագահ Կարեն Անդրեասյանի, ՆԳ նախարար Վահե Ղազարյանի, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի մասին է, և այսօր առավոտ նախարարությունում նրկայացրել եմ նորանշանակ նախարարներին՝ Արփինե Սարգսյանին և Դավիթ Խուդաթյանին, որոնք արդեն Կառավարության նիստին մասնակցում են»,- ասաց վարչապետը:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031