ԵՊՀ-ում բազմաթիվ մագիստրոսական ծրագրեր վերանայվում են, դառնում են մեկ տարի տևողության. ԿԳՄՍ նախարար

Դա շատ խորքային ու բովանդակային հարց է, պետք է շատ երկար միասին քննարկենք պատճառները, դինամիկան, որ տարիներին ինչպես է փոխվել իրավիճակը։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է ստացվել այնպես, որ դպրոցի 10 շրջանավարտներից միայն 3-ն է բուհ ընդունվում, ինչը քիչ է:

«Ես կարծում եմ, որ հենց այդ հարցերի պատճառով է, որ բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումներ ենք նախաձեռնել, որովհետև իրականում ունենք մրցունակության խնդիր, որ մեր շրջանավարտները հասկանան, որ այսինչ բուհում սովորելը իրենց կյանքի զարգացման և հետագա իրացման ճիշտ ճանապարհն է: Ունենք նաև արդյունավետության խնդիր, մեր բուհերում կրթական ծրագրերի նաև թե՛ բովանդակության, թե՛ տևողության հարցերով պետք է լրջագույն վերափոխումներ արվեն, որպեսզի կարողանանք նաև իրապես ճիշտ ձևով այդ կրթությունը տրամադրել: Օրինակ, վերջերս ԵՊՀ-ում ես նկատեցի, որ բազմաթիվ մագիստրոսական մակարդակի ծրագրեր վերանայվում են, օրինակ, մեկ տարվա տևողության: Դա հնարավորություն է տալիս ավելի ճկուն լինել աշխատաշուկայի պահանջներին ավելի համապատասխան կրթություն տրամադրել, և այդ իմաստով մեծ աշխատանք կա»:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031