Աբխազիայի նախագահը հայտնել է` ինչ պայմանով հրաժարական կտա

Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան խոստացել է հրաժարական տալ, երբ ցուցարարները լքեն Սուխումի խորհրդարանի շենքը։

Վերջինս մեկնել էր հայրենի Թամիշ գյուղ և ասել, որ ինքը, փոխնախագահը և այլ պաշտոնյաներ շարունակելու են աշխատանքը:Վրացական լրատվամիջոցները հայտնում է, որ պետության ղեկավարը չի ստորագրել խորհրդարանից ռուսական ներդրումային նախագծերի մասին համաձայնագիրը հետ կանչելու մասին փաստաթուղթը, որը բողոքի ցույցերի պատճառ է դարձել։

«Երբ ցուցարարները լքեն շենքը, ես ազատման դիմում կգրեմ, և կտեսնենք` նոր ընտրություններում որքան աջակցություն կստանան», — ասել է Բժանիան Թամիշ գյուղում ժողովրդի հետ հանդիպման ժամանակ:

Վերջինս նաև նշել է, որ մինչ նոր ընտրությունները երկիրը կղեկավարի փոխնախագահ Բադրա Գունբան:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930