Լուկաշենկոյի պատճառով Լեհաստանի նախագահը հրաժարվել է Բաքվում COP29-ի համատեղ լուսանկարից

Լեհաստանի նախագահը հրաժարվել է Բաքվում COP29-ի շրջանակում համատեղ լուսանկարից։

Նշվում է, որ դրա պատճառը եղել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Սա պարոն նախագահի գիտակցված որոշումն էր։ Նա որոշել է, որ չի ցանկանում ընտանեկան լուսանկար ունենալ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ»,- ասել է Interia պորտալի զրուցակիցը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 11-ից Ադրբեջանում մեկնարկել է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանը։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031