ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Բուդապեշտի գործընթացի 7-րդ նախարարական համաժողովին

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 11-ին մեկնել է Հունգարիա՝ մասնակցելու Բուդապեշտի գործընթացի 7-րդ նախարարական համաժողովին։

Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

Նոյեմբերի 12-ին կայանալիք համաժողովում կհաստատվեն նախարարների նոր Հռչակագիրը և դրա հետ կապված՝ Գործողության ծրագիրը, ինչը թույլ կտա ընդլայնելու և խորացնելու մասնակից և դիտորդ պետությունների միջև միգրացիոն քաղաքականության և միգրացիայի կառավարման ոլորտում համագործակցությունը։

Համաժողովի ընթացքում ՆԳ նախարարության պատվիրակությունը կներկայացնի Հայաստանում ներկա միգրացիոն իրավիճակը, ընթացիկ բարեփոխումների օրակարգը, միգրացիոն քաղաքականության առաջնահերթությունները, ինչպես նաև շահագրգիռ երկրների և կառույցների հետ ձեռք կբերվեն պայմանավորվածություններ։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031