Ով կփոխարինի Կամսար Բաբինյանին․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է․ «Երեկ տեղեկացանք, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ու հրաժեշտ տվել աշխատակազմին։ Մեր աղբյուրներն ասում են, որ Բաբինյանի փոխարեն վարչական շրջանի ղեկավար կարող է նշանակվել Աջափնյակի նախկին փոխթաղապետ Սերոբ Սարգսյանը, որը հանրությանն առավել հայտնի է զոհվածների ծնողների հետ ունեցած աղմկահարույց միջադեպից, երբ 2022-ին երթ անող ծնողներին «փնթիներ» էր անվանել։ 2022-ին նա Աջափնյակ վարչական շրջանի փոխթաղապետն էր։

Որպեսզի ապացուցի, որ ինքը ծնողներին փնթի չի ասել, դիմեց դատարան` ընդդեմ հրապարակումն արած լրագրող Լիա Սարգսյանի, սակայն դատարան եկած ծնողները ցուցմունք տվեցին, որ նման բան ասել է, եւ դատարանը մերժեց նրա հայցը: Նոր թաղապետի մի քանի թեկնածուներ են քննարկվել, սակայն ՔՊ-ական աղբյուրն ասում է, որ կանգ են առել Սերոբ Սարգսյանի վրա՝ որպես ՔՊ-ի հավատարիմ կամակատարի։ Կամսար Բաբինյանը թաղապետ նշանակվելուց անմիջապես հետո Սերոբ Սարգսյանին հեռացրել էր պաշտոնից, հիմա նա, փաստորեն, փորձում է վերադառնալ։»։

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930