Հանդիպել են Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահները

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Հանդիպումը կայացել է «Եվրոպայի քաղաքական համայնքի գագաթնաժողովի» շրջանակներում։

Օրակարգում են եղել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։

Էրդողանն ընդգծել է, որ առևտրական և տնտեսական հարաբերությունները խորացնելը երկուստեք շահեկան կլինեն, իսկ երկու պետությունների միջև առկա հարաբերությունները որակել արմատական անցյալ ունեցող։

Թուրքիայի նախագահը նշել է, որ թուրքական պետությունը գործում է Եվրամիության ամբողջական անդամ դառնալու ռազմավարական հեռանկարով և ընդգծել է, որ անդամակցությանը գործընթացի կենդանացնելու կարիք կա։

Էրդողանն ասել է նաև, որ Թուրքիան սպասում է անցակետերի արդիականացման և վիզայի ազատականացման վերաբերյալ տրված խոստումների իրականացմանը։

Թուրք առաջնորդը ֆրանսիացի գործընկերոջ հետ զրույցում անդրադարձել է նաև Ուկրաինա-Ռուսաստան, Իսրայել-Պաղեստինի, Իսրայել-Լիբանան և այլ նմանատիպ առկա լարումներին և ընդգծել, որ դրանց ավարտը խաղաղ ու դիվանագիտական ճանապարհով բոլոր երկրների համար է շահեկան։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031