ՉԼ․ Մրցաշարային աղյուսակը, թվեր և փաստեր, ամենաարդյունավետ ֆուտբոլիստները

Այս շաբաթ կայացան Չեմպիոնների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության Լիգայի փուլի 4-րդ տուրի հանդիպումները։

Այս տուրից հետո միայն մեկ թիմ է, որը հաղթել է իր բոլոր հանդիպումները՝ «Լիվերպուլը»։ Իսկ ահա 5 թիմ դեռևս միավոր չի վաստակել՝ «Ցրվենա Զվեզդան», «Լայպցիգը», «Սլովանը», «Յանգ Բոյսը» և «Շտուրմը»։

Այս պահին «Բարսելոնան» ամենաարդյունավետ թիմն է՝ 15 խփած գոլով։ Երկրորդ տեղում Դորտմունդի «Բորուսիան» է՝ 13 գոլ։ Ընհանրապես դեռևս ոչ մի գոլ չի խփել «Բոլոնիան»։ Իսկ ահա ամենահուսալի պաշտպանությունն ունեն «Ինտերը» և «Ատալանտան», որոնք ոչ մի գոլ բաց չեն թողել։

Սեփական դարպասն ընդունած գոլերի քանակով «առաջատարը» «Ցրվենա Զվեզդան» է՝ 16 բաց թողնված գոլ։

Ամենաարդյունավետ ֆուտբոլիստները չորսն են՝ 5-ական գոլով․

Վիկտոր Գյոկերեշ․ «Սպորտինգ»
Հարի Քեյն․ «Բավարիա»
Ռաֆինյա․ «Բարսելոնա»
Ռոբերտ Լևանդովսկի․ «Բարսելոնա»

Գոլային փոխանցումների քանակով լավագույնը Մոհամեդ Սալահն է «Լիվերպուլից»՝ 4 փոխանցում։

Աղբյուր  ArmSport.am

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031