Ռուսաստանը կաշխատի ԱՄՆ նոր վարչակազմի հետ՝ կոշտ պաշտպանելով իր ազգային շահերը. ՌԴ ԱԳՆ պաշտոնական հայտարարությունը

Ռուսաստանը կաշխատի ԱՄՆ նոր վարչակազմի հետ՝ կոշտ պաշտպանելով իր ազգային շահերը և կենտրոնանալով Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության բոլոր նպատակներին հասնելու վրա, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն՝ մեկնաբանելով ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները: Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Ռուսաստանը կաշխատի նոր վարչակազմի հետ, երբ այն «գրանցվի» Սպիտակ տանը՝ կոշտ պաշտպանելով ռուսական ազգային շահերը և կենտրոնանալով հատուկ ռազմական գործողության բոլոր դրված նպատակների իրագործման վրա: Մեր պայմաններն անփոփոխ են և քաջ հայտնի են Վաշինգտոնին»,- ասել են ՌԴ ԱԳՆ-ում:

Նշենք, որ հանրապետական Դոնալդ Թրամփն իրեն հայտարարել է ընտրությունների հաղթող: Համաշխարհային առաջնորդները նրան շնորհավորել են:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031