Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Բիշքեկում

Բիշքեկում ընթացող Թյուրքական պետությունների կազմակերպության (OTS) գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:

Նոյեմբերի 6-ին Ղրղզստանի մայրաքաղաքում մեկնարկել է Թյուրքական պետությունների կազմակերպության 11-րդ գագաթնաժողովը։ Գագաթնաժողովի հիմնական թեման է՝ «Թյուրքական աշխարհի ուժեղացում՝ տնտեսական ինտեգրացիա, կայուն զարգացում, թվային ապագա և անվտանգություն բոլորի համար»։

Գագաթնաժողովին մասնակցում են կազմակերպության անդամ երկրների ղեկավարները, ինչպես նաև դիտորդ երկրների ներկայացուցիչներ։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031