2025-ի համար մի քանի սկզբունքային քաղաքական որոշում ենք կայացրել. Ավանեսյանը՝ նոր բուժկենտրոններ կառուցելու մասին

2025 թվականի հաստատված բյուջեն որոշակի առումով խնդրահարույց է:

Այս մասին Ազգային ժողովում ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«2022 թվականին մենք ունեցել ենք ՀՆԱ-ի 1,5 տոկոսի շրջանակում առողջապահության ծախսեր, 2023-ին դարձել է 1,6 տոկոս, 2025 թվականի այս բյուջեի շրջանակներում այն վերադարձել է 1,5 տոկոսի շրջանակներին, ինչը, կարծում ենք, ընդհանուր առմամբ, որպես առաջնահերթություն, չի արտահայտում մեր դիրքորոշումները»,- նշել է նա:

Անդրադառնալով կապիտալ ծախսերին՝ Ավանեսյանը նշել է, որ 2025 թվականի համար մի քանի սկզբունքային քաղաքական որոշում է կայացվել, ինչի արդյունքում որոշվել է, որ այլևս «վերակառուցումների չեն գնալու», կառուցվելու են նոր շենքեր, նոր բժշկական կենտրոններ:

«Անգամ 20-30 տարվա հնության շենքերն այսօր չեն բավարարում նոր ստանդարտներին, բուժառուակենտրոն նոր միջավայր ստեղծելու հնարավորություններին, և այս պատճառով է, որ 7 պոլիկլինիկաների վերակառուցումը վերափոխվել է, և արդեն իսկ կազմվել են կառուցման նախագծեր: Հաջորդ տարվանից կլինեն մրցույթներ, և կկառուցվեն»,- մանրամանել է նախարարը:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031