Իսրայելը հայտարարում է՝ պատասխան հարվածներն Իրանի թիրախներին «ավարտված են»

Իսրայելական բանակը հայտարարել է, որ իր «նպատակային և ճշգրիտ» հարձակումն Իրանի վրա՝ ի պատասխան այս ամսվա սկզբին Իսրայելի վրա իրանական հարձակումների, ավարտվել է:

«Այժմ կարող եմ հաստատել, որ մենք վերջացրել ենք Իսրայելի պատասխանը Իսրայելի դեմ Իրանի հարձակումներին։ Մենք նպատակաուղղված և ճշգրիտ հարվածներ ենք հասցրել Իրանում ռազմական օբյեկտներին՝ խափանելով Իսրայել պետությանը սպառնացող անմիջական սպառնալիքները», — ասել է Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը տեսաուղերձում՝ հավելելվ՝ «մեր ինքնաթիռները ապահով վերադարձել են տուն»:

Իսրայելական բանակը թիրախավորել է «հրթիռների արտադրության օբյեկտները», որտեղ, ըստ նրա, Իրանն արտադրել է այն հրթիռները, որոնք օգտագործվել են Իսրայելի վրա հարձակվելու համար:

Իսրայելական ռազմական ինքնաթիռները նաև խոցել են «երկիր-օդ հրթիռային համալիրները և Իրանի լրացուցիչ օդային հնարավորությունները, որոնք նախատեսված էին սահմանափակելու Իսրայելի օդային ազատությունը Իրանում»։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ հարձակումն իրականացվել է «ի պատասխան Իրանի ռեժիմի կողմից Իսրայել պետության դեմ հարձակումների»:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930