Roadpolice.am համակարգում էլեկտրոնային ծանուցումն ակտիվացնելու դեպքում տուգանքը հնարավոր է վճարել 20 տոկոսով պակաս

ՆԳ նախարարությունը տեղեկացնում է, որ Roadpolice.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը ակտիվացնելու դեպքում տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված տուգանքի գումարը քաղաքացին կարող է ճարել 20 տոկոսով պակաս։

Կարևոր է իմանալ, որ 20 տոկոս բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը:

«Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ, պետք է նշանակվեր 10 000 դրամ տուգանք, ապա ծանուցումն էլեկտրոնային եղանակով ստանալու դեպքում կկիրառվի բոնուսային նվազեցում, և տուգանքի չափը կկազմի 8000 դրամ։

Օգտվե՛ք թվային լուծումներից և վճարե՛ք 20 տոկոսով պակաս»,- ասված է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031