Ալիևը հաստատել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, որով հաստատել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը:

Հրամանագրով հաստատվում է 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի համատեղ գործունեության մասին փաստաթուղթը:

Ավելի վաղ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ևս ստորագրել էր «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքը:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031