Առաջարկվում է դիվանագետի յուրաքանչյուր աստիճանի համար սահմանել հավելավճարի նոր չափ՝ 80 տոկոս

Կառավարությունը հավանություն է տվել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Նախագծով առաջարկվում է դիվանագետի յուրաքանչյուր աստիճանի համար սահմանել հավելավճարի նոր չափ՝ 80 տոկոս:

Դիվանագետի յուրաքանչյուր հերթական աստիճանի համար նոր հավելավճարի չափ սահմանելու նպատակով անհրաժեշտ է օրենքում կատարել համապատասխան փոփոխություն՝ բացառությունների շարքում նախատեսելով նաև դիվանագիտական ծառայությունը:

Նախագծի ընդունման արդյունքում Արտաքին գործերի նախարարության համակարգը կապահովվի մասնագիտական բարձր որակավորում ունեցող կադրերով, կավելանա ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը, կկանխվի կադրերի արտահոսքը, կխթանվի դիվանագետների՝ ավելի լավ աշխատելու և կարիերային առաջընթաց ունենալու մոտիվացիան:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930